Ցավոք, այսօր մեր սաները չեն կարդում կամ կարդում են ստիպողաբար
ու դժկամությամբ’ գերադասելով հեռուստացույցն ու համակարգիչը:Աշակերտները ոչ միայն գեղարվեստական գըրականություն չեն կարդում։

Ինչու՞ աշակերտը գերադասում է իր
ազատ ժամանակն անցկացնել համակարգչի, հեռուստացույցի առջև, ա յլ ոչ թե
որևէ գրքի։Ինչպե՞ս անել, որ մեր սաներն ամբողջ հոգով սիրեն ու կարդան գիրքը: Ե՞րբ աշակերտը կհրաժարվի հեռուստացույցից և համակարգչից և նախապատվությունը կտա գրքին:

Ընթերցանության հիմնախնդիրը միշտ էլ արդիական է եղել: Այն հուզել և
հուզում է բազմաթիվ մասնագետների (ոչ միայն հայ, այլև արտասահմանյան):
Մանկավարժական գրականության մեջ նշվում է. «Կարդալ չսիրող, գրքի,
հեքիաթի, պատմվածքի ունկնդրման և ընթերցման նկատմամբ ի սկզբանե
անտարբեր երեխաներ չեն լինում: Պարզապես անհրաժեշտ է մանկական ընթերցանության մանկավարժորեն ճիշտ և նպատակային կազմակերպում»։

Որպեսզի երեխան սիրի գիրքը և կարդա, պետք է ուսուցիչը (հատկապես
տարրական դասարանների) լավ կարդալ սովորեցնի աշակերտներին ու օգնի
նրանց հաղթահարելու կարդալու ընթացքում առաջացած դժվարությունները:

Ճիշտ, սահուն , հասկանաավ, արտահաախ կարդացող աշակերտներն ավելի
լավ են սովորում ցանկացած առարկա, քան կցկտուր կարդացողները:

Վատ կարդացողը, որը դեռևս կարդալ
չի սովորել և չի տարբերակում կարդացածի գլխավոր ու երկրորդական մտքերը,
չի կարողանում տեքստի շուրջ վերլուծական-համադրական աշխատանք կատարել, ըմբռնել նյութի տրամաբանությունը, հետևաբար դժվարանում է ճիշտ և

հասկանալով վերարտադրել: Հենց այս պատճառով աշակերտն սկսում է չսիրել
և’ այդ առարկան, և’ այն դասավանդող ուսուցչին:

«Գիրքը մեծ դեր է խաղում երեխայի հոգևոր կյանքում, մանավանդ այն
ժամանակ, երբ նա տիրապետում է կարդալու տեխնիկային, և ինքն է սկսում
կարդալ: Ընթերցանությունը երեխայի համար դառնում է մի պատուհան, որի
միջով նա տեսնում ու ճանաչում է աշխարհն ու ինքն իրեն»։ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝ա) Ուսուցողական

• աշակերտների մեջ ձևավորել հեղինակի և մեջբերվող խոսքն իրարից
տարբերելու ու համապատասխան հնչերանգով ընթերցելու կարողություն,
• մշակել հեքիաթի շարադրանքի տարբեր հատվածներում կողմնորոշվելու, տրված հարցի պատասխանը գտնելու ու կարդալու կարողություններ,
• բառապաշարի հարստացում և ակտիվացում:

բ) Դաստիարակչական
• ձևավորել և զարգացնել աշակերտների խոսքի մշակույթը,
• դաստիարակել ընկերասիրություն,
• ձևավորել համատեղ աշխատանք կատարելու կարողություն:

գ) Զարգացնող
զարգացնել աշակերտների’
• դիտողականությունը,
• ուշադրությունը,
• տարածական ու տրամաբանական մտածողությունը,• երևակայությունը:

ՄԵՐ Մ Ա Ն4ՈԻԹ ՅԱ Ն ՀՐԱՇԱԳՈՐԾԸ
Ուսուցմա ն հնա րներ’ Ջ ա նի Ռոդարիի սկզբունքներով Մանկության տարիներին մենք այնքան էլ լավ չենք ըմբռնում «զգացմուքայնություն» արտահայտությունը:Հեքիաթը սովորեցնում է բարություն:Այդպիսի բարի հրաշագործ էր Ջանի Ռոդարին: Նա ծնվել է 1920թ. Իտալիայում’ հացթուխի ընտանիքում:

Ջ. Ռոդարին մասնակցել է համաշխարհային պատերազմին, կռվել ֆաշիզմի
դեմ, իսկ պատերազմի ավարտից հետո դարձել է լրագրող:

1948 թ. Իտալական «Պիոներ» ամսագրում առաջին անգամ տպագրվում է
«Չիպոլինոյի արկածները» հեքիաթը («Անձրևի համար վճարեք այսքան»): Դրան
հաջորդում են «Երկնագույն նետի ճանապարհորդությունը» (1952թ.), իսկ 1959-ին’
«Ջելսոմինոյի արկածները» ստեղծագործությունները:1960 թվականից ի վեր նա մեծ ճանաչում ունեցավ որպես մանկական գրող:

1970-ին Ռոդարիին շնորհվում է Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային
մրցանակ:

Նա մտածում էր, որ երեխան պետք է մեծանա խաղալով, և նրա հիմնական
գործունեությունը պետք է լինի խաղը: Դասերի ժամանակ նա երեխաների հետ խաղալիքներ էր պատրաստում:

Նրա դասերն անցնում էին աշխույժ մթնոլորտում:
« Ցույց տուր ինձ’ ես կտեսնեմ և կմոռանամ, ասա ինձ’ ես կլսեմ և կհիշ եմ, մասնակից դարձրու ինձ’ ես ա յն կսովորեմ»,- չինական այս ասացվածքը կազմում էր նրա
դիդակտիկայի հիմքը:

Ռոդարին դա մեկնաբանում էր այսպես. «Բոլորը չպետք է
դաոնան խոսքի վարպետ, բա յց ոչ ոք չպետք է ստրուկ լինի: Հիրավի, մարդուն, որը
կարող է լա վ տիրապետել խոսքին, ո չ ոք չի կարող ստրկացնել»։

կներից ամենափոքրը չկա…»:
Ջ. Ռոդարիի կարծիքով’ երեխաների կյանքում մեծ տեղ պետք է հատկացնել
հանելուկներին: Իսկապես, հանելուկները զարգացնում են երեխաների երևակայությունը, ուշադրությունը, հնարամտությունը:

Ռոդարին աոաջարկում էր ևս մի հետաքրքիր խաղ’ «Ծանոթանալ հեքիաթի
հետ»: Այն կատարելու համար անհրաժեշտ է լավ ըմբոնել հեքիաթի բովանդակությունը և աշխատել փոխել դրա ընթացքը: Օրինակ’ «Կարմիր գլխարկ», «Մոխ-

րոտիկ», «Գնդիկ Բոքոնիկ» հեքիաթներում հարկավոր է փոխել հերոսներին և կատարվելիք իրադարձությունները: Քաջ ծանոթ լինելով Կարմիր գլխարկին’ երեխաները փորձելու են պատկերացնել, որ ճանապարհին նա հանդիպում է ոչ թե գայլին,
ա յլ ձիուն: Կարմիր գլխարկը հեծնում է ձին, արագ հասնում տատիկի տուն, զգուշացնում նրան չար գայլի մասին և մի որոշում ընդունում նրա ճանկը չընկնելու համար: Կամ նույն Կարմիր գլխարկը զգուշացնում է տատիկին, որ անտառից տեղափոխվի իրենց քաղաքի բնակարանը, և խաղաղ ապրեն միասին:
Երեխաներին դուր է գալիս, երբ նրանց սիրելի հերոսին’ «Գնդիկ Բոքոնիկին»
ոչ թե ուտում են անտառի կենդանիները, ա յլ իրենց հետ միասին Բոքոնիկը մասնակցում է ամանորյա հանդեսի:
Ռոդարին ասում էր, որ խաղալով հեքիաթի հետ, երեխան իր համար բացում է
աշխարհը… Այդ կերպ նա հաղթահարում է վախերը, վերացնում բարդույթները,
դառնում լավատես:

«Բոլոր գործերից ամենաօգտակարը մտածելն է»,- ասել է Ջ. Ռոդարին: Նա
գտնում էր, որ յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում գոնե կես ժամ պետք է հատկացնի մտածելուն. ամեն տեղ’ սեղանի շուրջ, զբոսնելուց, միայնակ կամ շրջապատի մեջ:
Երեխաների հետ աշխատելիս մենք չպետք է մոռանանք այս մոտեցումներն
ու սկզբունքները:
Գ . Թերլեմեզյան