Խոսքի զարգացմանն ուղղված խաղեր և վարժություններ - Փոքրիկ.am

Գեղարվեստական գրականությունն աճող սերնդի դաստիարակության
կարևորագույն միջոցներից է: Այն մանկավարժի դաշնակիցն է, նախադպրոցականի դաստիարակն ու խորհրդատուն: Միաժամանակ ներազդում է փոքրիկ ընթերցողի ե° զգացմունքների, և մտքի վրա: Գեղարվեստական գրականությանը հաղորդակցվելն ընդլայնում է երեխաների գիտելիքները մարդկանց
կյանքի ու բնության երևույթների վերաբերյալ, նրանց մեջ դաստիարակում է
բարձր զգացմունքներ: ճիշտ վերաբերմունք է մշակվում շրջապատի նկատմամբ: Հարստանում է երեխաների բառապաշարը, զարգանում երևակայությունը, և սեր է արթնանում ընթերցանության ու գրքի հանդեպ: Գեղարվեստական գրականության շնորհիվ ընդլայնվում է նրանց մտահորիզոնը,հղկվում գեղագիտական ճաշակը, կոփվում կամքը: Այսինքն4 գիրքը մեծ ազդեցություն է ունենում երեխայի անձնավորության ձևավորման ու զարգացման
վրա, նրա մեջ պատվաստում բարոյական հատկանիշներ:
Մանկագիր Սուրեն Մուրադյանը գրում է. «Մանկական իսկական, կատարյալ ստեղծագործությունն ա յն պատուհանն է, որից ճառագայթածլույսը
ջերմացնում է մանուկ ընթերցողին, ձևավորում նրա հոգին: Այդ լույսն է օգնում
մանուկ ու պատանի ընթերցողին’տեսնելու, ընկալելու աշխարհի երևույթները,
առարկաները, ընթերցողի առջև բա ցում կյանքում շիտակ ու ազնիվ քայլելու
կանաչ ճանապարհ»:
Մանկական գրականությունը հատկապես գեղարվեստական կերպարի
միջոցով է ներգործում երեխայի զգացմունքների ու բանականության վրա:
Իսկ մանկապարտեզի դաստիարակը կապող օղակ է և թարգման’ հեղինակի
ու երեխաների միջև այն իմաստով, որ վերջիններս կարդալ չգիտեն, միայն
ունկնդիր են:

Գեղարվեստական ընթերցանության մեթոդիկայի կարևորագույն առանձնահատկություններից է երեխաներին պարապմունքին նախապատրաստումը և դրա արդյունավետ անցկացումը: Այդ ամենը նպաստում է ստեղծագործության իմաստի խոր ընկալմանը: Կարևոր են նաև դաստիարակի կողմից ստեղծագործության արտահայտիչ, ճիշտ հնչերանգով ընթերցանությունը և ուշագրավ վերլուծությունը: ճիշտ հնչերանգը դաստիարակին օգնում է երեխաների համար բացահայտելու հերոսների նկարագիրը, նրանց բնավորությունը, տրամադրությունը, այս կամ այն արարքը: Այդ նպատակով օգտագործվում են շեշտերը, ձայնի ուժը, տեմպը, դադարները և այլն:
Շարժումներն ու դիմախաղը նույնպես կարևոր են, սակայն դրանք ևս
պետք է լինեն չափավոր: Կարդալու և պատմելու ժամանակ անհրաժեշտ է, որ
դաստիարակն իրեն պահի բնական, անբռնազբոսիկ ձևով: Դիմախաղը դեմքի
արտահայտությունն է: Այն հեշտացնում է ունկնդիրների համար ընթերցվող
ստեղծագործության իմաստի ըմբռնումը /պատմողը կամ ընթերցողն իր դեմքով արտահայտում է այն, ինչի մասին խոսում է/: ժեստերը / ձեռքի շարժումները/ նույնպես արտահայտիչ կարդալու կարևոր միջոցներ են, և դաստիարակը պետք է խիստ ուշադրություն դարձնի դրանց: Հարկավոր է խուսափել
մեխանիկական ժեստերից, մարմնի անհարկի շարժումներից:
Արտահայտիչ պատմելու կամ կարդալու համար անհրաժեշտ է լավ տիրապետել խոսքի արտաբերման տեխնիկային, մշակել ճիշտ արտասանություն /շնչառության կանոնավորում և բառերի ճիշտ արտաբերում/: Անկասկած, խոսքի արտահայտչականությանը տիրապետելը դաստիարակից պահանջում է բարեխիղճ և հետևողական աշխատանք: Արտահայտիչ մատուցված ընթերցանությունը կամ պատմությունը երեխաներին առավել են հուզում:
Նրանք ուշադիր լսում են և հեշտությամբ յուրացնում նոր նյութը, տարբերում
գլխավոր և երկրորդական մտքերը, գործող հերոսների հոգեվիճակներն ու
հույզերը: Իրենք էլ ձգտում են նույն կերպ վերարտադրել ունկնդրած ստեղծագործությունը:

Գեղարվեստական ընթերցանության անցկացման մի քանի ռազմավարություն:
Դադարներով ընթերցանություն
Երեխաներին նախ առաջադրվում են խթանիչ հարցեր: Իսկ ստեղծագործության առաջին հատվածի տրամաբանական ավարտին տրվում են
հետևյալ հարցերը.

  • Ինչի՞ մասին էր այս հատվածը /կարելի է տալ այդ հատվածի գլխավոր
    իմաստն արտահայտող բաց հարց/:
  • Ի՞նչ շարունակություն կունենա պատմությունը /սպասել, մինչև երեխաները մտածեն, զույգերով կամ եռյակներով քննարկեն, և նոր միայն լսել մի
    քանի կարծիք/:

նախադպրոցական տարիքի երեխաների ամենասիրելի
գրական ժանրերից մեկը հեքիաթն է: Այն բարերար ազդեցություն է ունենում
երեխաների դաստիարակության վրա, քանի որ խարազանում է ստախոսությունը, ագահությունը, չարությունը, կեղծիքը …
Դաստիարակը հեքիաթների ընթերցանությունը պետք է ներկայացնի
այնպես, որ մտերմիկ զրույց ստացվի երեխայի հոգու և զգացմունքների հետ, և
նրան փոխանցվեն հեղինակի հույզերն ու ապրումները: Երբ դաստիարակը
գեղարվեստական գրքից դրվագներ է ընթերցում, իրականացնում է դաստիարակչական կարևոր խնդիր. երեխաները համոզվում են, որ գիրքը գիտելիքների
ու տեղեկատվության հետաքրքիր աղբյուր է, և սովորում են սիրել ու գնահատել այն:
Գեղարվեստական ստեղծագործության ընտրությունը պետք է բխի ծրագրից և կրի մտածված ու պլանավորված բնույթ: Անհրաժեշտ է առաջին հերթին
հաշվի առնել ընթերցվող նյութի մատչելիությունը համապատասխան տարիքային խմբին: Որքան բարձր է երեխաների տարիքը, այնքան բարդանում է ընթերցման համար ընտրված նյութի բովանդակությունը:
Բացի մատչելիության սկզբունքից’ կարևոր է նաև կրկնության սկզբունքը:
Նոր գեղարվեստական նյութը մատուցվում է միայն պարապմունքների ժամանակ, երբ բոլոր երեխաները տրամադրված են լսելու այն: Իսկ որպես
կրկնություն’ նյութին կարելի է անդրադառնալ օրվա երկրորդ կեսին և ռեժիմային ա յլ պահերի ժամանակ /խաղ, բեմականացում, դերերով արտասանություն, զրույց, մուլտֆիլմի դիտում և այլն/:
Ոչ մեծ ծավալի ստեղծագործությունները կրկնվում են անմիջապես, նույն
պարապմունքի ժամանակ: Նույնը չենք կարող ասել ծավալուն երկերի մասին,
որովհետև դրանք կհոգնեցնեն երեխաներին: Սովորաբար կրկնությանն ավելի
մեծ տեղ պետք է տալ հատկապես կրտսեր խմբում:
Գեղարվեստական ընթերցանության մեթոդիկայի կարևորագույն առանձնահատկություններից է երեխաներին պարապմունքին նախապատրաստումը և դրա արդյունավետ անցկացումը: Այդ ամենը նպաստում է ստեղծագործության իմաստի խոր ընկալմանը: Կարևոր են նաև դաստիարակի կողմից
ստեղծագործության արտահայտիչ, ճիշտ հնչերանգով ընթերցանությունը և
ուշագրավ վերլուծությունը: ճիշտ հնչերանգը դաստիարակին օգնում է երեխաների համար բացահայտելու հերոսների նկարագիրը, նրանց բնավորությունը, տրամադրությունը, այս կամ այն արարքը: Այդ նպատակով օգտագործվում են շեշտերը, ձայնի ուժը, տեմպը, դադարները և այլն:
Շարժումներն ու դիմախաղը նույնպես կարևոր են, սակայն դրանք ևս
պետք է լինեն չափավոր: Կարդալու և պատմելու ժամանակ անհրաժեշտ է, որ
դաստիարակն իրեն պահի բնական, անբռնազբոսիկ ձևով: Դիմախաղը դեմքի
արտահայտությունն է: Այն հեշտացնում է ունկնդիրների համար ընթերցվող
ստեղծագործության իմաստի ըմբռնումը /պատմողը կամ ընթերցողն իր դեմքով արտահայտում է այն, ինչի մասին խոսում է/: ժեստերը / ձեռքի շարժումները/ նույնպես արտահայտիչ կարդալու կարևոր միջոցներ են, և դաստիարակը պետք է խիստ ուշադրություն դարձնի դրանց: Հարկավոր է խուսափել
մեխանիկական ժեստերից, մարմնի անհարկի շարժումներից:
Արտահայտիչ պատմելու կամ կարդալու համար անհրաժեշտ է լավ տիրապետել խոսքի արտաբերման տեխնիկային, մշակել ճիշտ արտասանություն /շնչառության կանոնավորում և բառերի ճիշտ արտաբերում/: Անկասկած, խոսքի արտահայտչականությանը տիրապետելը դաստիարակից պահանջում է բարեխիղճ և հետևողական աշխատանք: Արտահայտիչ մատուցված ընթերցանությունը կամ պատմությունը երեխաներին առավել են հուզում:
Նրանք ուշադիր լսում են և հեշտությամբ յուրացնում նոր նյութը, տարբերում
գլխավոր և երկրորդական մտքերը, գործող հերոսների հոգեվիճակներն ու
հույզերը: Իրենք էլ ձգտում են նույն կերպ վերարտադրել ունկնդրած ստեղծագործությունը:
Ինչպես խոսքի զարգացման պարապմունքների մյուս տեսակները, այնպես էլ գեղարվեստական ընթերցանությունն ունի իր յուրահատկությունը: Չափազանց կարևոր է հենց պարապմունքի սկիզբը’ խթանման փուլը: Այդ ընթացքում դաստիարակը կարող է կիրառել տարբեր մեթոդներ ու հնարներ:
Երբեմն էլ գեղարվեստական գրքի ընթերցանությունը կարելի է սկսել ուղղակի
ստեղծագործության համառոտ բովանդակությունը և հեղինակի անունը հայտնելով: Օրինակ.

Երեխաներ, այսօր ես ձեզ համար կընթերցեմ Հովհաննես Թումանյանի
ստեղծագործությունն այն մասին, թե ինչպես խորամանկ աղվեսը խաբեց
կկվին, սակայն վերջում ինքն ընկավ փորձանքի մեջ. իսկ, թե ինչպես’ կիմանաք շուտով:
Հաճախ գրքի կազմի վրա պատկերված նկարը ևս օգնում է դաստիարակին’ գտնելու պարապմունքի մուտքի ուշագրավ ձևեր: Անհրաժեշտ է հիշել, որ
պարապմունքի նկատմամբ երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնելու
կարևոր պայմանը պարապմունքի հաջող սկիզբն է’ դաստիարակի նախապատրաստող ազդ-գործողությունը:
Եթե պատմելու կամ ոտանավորի ուսուցման ժամանակ դաստիարակը
հայացքով անընդհատ հետևում է երեխաներին, ապա ընթերցանության ընթացքում պետք չէ, որ նա անհարկի դադարներով ընդհատի մատուցվող
նյութը: Հայացքը մի երեխայից մյուսին տեղափոխելը կարելի է այն դեպքում,
երբ ասված միտքն ավարտված է:
Չափազանց օգտակար է կարդացած ստեղծագործության վերաբերյալ
երեխաներին հարցեր առաջադրելը: Սակայն հարցերը պետք է կառուցված
լինեն այնպես, որ հնարավորություն ընձեռեն կապ հաստատելու ընթերցված
ստեղծագործության դեպքերի կամ հերոսների և երեխաների անձնական
փորձի միջև /բաց հարցեր/:

Երեխաների մտքի և զգացմունքների վրա ներգործությունն ուժեղացնելու

իմաստով էական նշանակություն ունեն ընթերցանությունից հետո անցկացվող

զրույցները: Դրանք երեխաներին հնարավորություն են տալիս կրկին անդրադառնալ գրքի բովանդակությանը: Միաժամանակ նպաստում են երեխայի

խոսքի ակտիվացմանը և բառապաշարի հարստացմանը: Փոքրիկը փորձում է

սեփական արտահայտությունների մեջ օգտագործել հեղինակի և գործող անձանց խոսքերը: Նման զրույցների շնորհիվ ընթերցված նյութը լավ է մտապահվում երեխաների կողմից: