Խաղալիքների նկարագրության միջոցով պատմելու մեթոդը լայնորեն կիրառվում է նախադպրոցական մանկավարժության բնագավառում: Այն իր
ուրույն տեղն ունի հատկապես կրտսեր տարիքի երեխաների խոսքի զարգացման պարապմունքների ցանկում:


Խաղալիքն օգնում է հարստացնել և ակտիվացնել փոքրիկի բառապաշարը, առաջացնում դրական հույզեր, արտահայտվելու ցանկություն: Այս մեթոդի ստեղծման հարցում մեծ է Ե. Ի. Տիխնևայի դերը: Երկար ժամանակ այն
անփոփոխ կիրառվել է պարապմունքների ժամանակ: Հետագա մեթոդական
աշխատանքներում ներմուծվել են որոշակի փոփոխություններ: Հիմնական
գաղափարը երեխաների մենախոսական-նկարագրական խոսքի զարգացումն
է: Այդ նպատակով օգտագործվում են խաղալիքների հետևյալ տիպերը.

  1. Դիդակտիկ
  2. Սյուժետային (կերպարային), խաղալիքների խմբեր4 միացված մեկ բովանդակությամբ4 կենդանիների հոտ, կենդանաբանական այգի և այլն:
  3. Հավաքածուներ4 կազմված դաստիարակի կամ երեխաների կողմից4
    տղա, աղջիկ, սահնակ, շուն, աղջիկ, տնակ, հավ, կատու, նապաստակ և շուն:

Խաղալիքներով պարապմունքները ներառում են հետևյալ գործընթացները.

Խաղալիքի նկարագրություն
Նկարագրվում է խաղալիքի արտաքին տեսքը’ երբեմն երեխային հուշելովիր սեփական վերաբերմունքը խաղալիքի նկատմամբ:
Խաղալիքների նկարագրությունը կարելի է իրականացնել դիդակտիկ
խաղերի միջոցով: Նկարագրության համար պետք է ընտրել այնպիսի խաղալիքներ, որոնք կգրավեն երեխայի ուշադրությունը: Դրանք պետք է լինեն վառ
գույներով, արտահայտիչ, առանձնանան իրենց արտաքին տեսքով, որպեսզի
հնարավոր լինի դրանց մասին կարծիք հայտնել, համեմատել (երկու տիկնիկ’
տարբեր զգեստներով, երկու նապաստակ’ տարբեր չափերի և գույների): Որպես կանոն, դիդակտիկ խաղեր կարելի է անցկացնել այնպիսի պարապմունքներից հետո, որոնց ընթացքում երեխաները խաղալիքը նկարագրելու հմտություն են ձեռք բերել, ունեն որոշակի բառապաշար և համապատասխան
պատկերացումներ: Որպեսզի խաղը լինի արդյունավետ, անհրաժեշտ է այն
կիրառել որոշակի ռիթմով, հետևելով յուրաքանչյուր երեխայի հուզական մասնակցությանը: Եթե երեխաները չեն կարողանում նկարագրել, բնութագրել
խաղալիքները և կարիք ունեն մեծերի օգնության կամ հուշումների, ապա այդ
դեպքում խաղային իրավիճակը վերածվում է ոչ այնքան հետաքրքիր ու
դժվար ընթացող վարժության:

Սյուժետային պատմվածքներ’ խաղալիքների ցուցադրմամբ

Պատմություն ‘խաղալիքների հավաքածուի վերաբերյալ. Ներկայացվում է որևէ պատմություն,

Խաղալիքների նկարագրության միջոցով խոսքի զարգացման
պարապմունքի նմանօրինակներ
Երեխաներին հյուր է գալիս կատուն:

  • Ինչպիսի՞ն է կատուն (փոքրիկ, փափուկ, չարաճճի):
  • Ինչպիսի՞ փաղաքշական անուն կարելի է տալ նրան (կատվիկ, փիսիկ,
    փամփլիկ):
    -Ի՞նչ է սիրում ուտել կատուն (կաթ):
  • Եկեք միասին պատմենք նրա մասին: Դաստիարակը սկսում է նախադասությունը, երեխաները շարունակում են: Սա (կատու է), այն (փոքրիկ է,
    փափուկ), կատուն սիրում է (կաթ):
  • Ո՞վ է ուզում պատմել կատվի մասին:
    Հորինվում են ոչ բարդ պատմվածքներ: Պատմությունը զուգորդվում է բեմականացմամբ, որի ընթացքում կարող են երեխաները արտահայտել իրենց
    մտքերը:

ինչը զուգորդվում է դաստիարակի կողմից խաղալիքների և խաղային գործողությունների ցուցադրմամբ: Դա հեշտ է այն առումով, որ երեխան պատմում է այնպիսի գործողությունների մասին, որոնք ինքն է կատարում Պատմություն մեկ աոանձինխ ա ղա իքով. դա պատմություն է տվյալ խաղալիքի (մեկ հերոսի) գործողությունների կամ արկածների մասին: Այն համեմատաբար դժվար է: Խաղալիքը գլխավոր հերոսն է, իսկ մյուս գործող հերոսների գործողությունները և իրավիճակները հորինում են իրենք’ երեխաները երևակայության և սեփական փորձի հիման վրա: