Աշխարհը երեխաների աչքերով խորհրդավոր է իր անսահմանության մեջ:
Շրջապատը ճանաչելու բնական ցանկության հետ միասին հաճախ նրանց
մեջ ի հայտ է գալիս’ կյանքում ինքնուրույն ե ճիշտ քայլեր կատարելու հանդեպ
անվստահություն, ինչը հաղթահարել օգնում են մեծահասակները: Նախադպրոցականի աշխարհայացքն աստիճանաբար ընդլայնվում է բովանդակալից
ե ճիշտ վարվող զրույցների ե գեղարվեստական գրականության ուշագրավ
նմուշներին ծանոթացնելու, ինչպես նաե խաղային գործունեության միջոցով

Ո՞վ է ապրում տնակում
/միջին խումբ/

Նպատակը: Ամրակայել երեխաների գիտելիքները կենդանիների ե թռչունների անվանումների,
նրանց բնակության վայրի վերաբերյալ, սովորեցնել
գտնել նմանություններ ե տարբերություններ, զարգացնել
նրանց զննողականությունը ե հետաքրքրասիրությունը,
դաստիարակել սեր կենդանական աշխարհի հանդեպ:

Զննողական նյութեր‘ որջ, բույն, ծառի փչակ, սարյակի բույն պատկերող
նկարներ, որոշ վայրի կենդանիներ և թռչուններ հիշեցնող գլխարկներ, նապաստակ /խաղալիք/, Վ. Բիանկայի «Անտառի տնակները» գիրքը:
Պարապմունքի ընթացքը
Դաստիարակն արտասանում է Ի. Տոկմակովի բանաստեղծությունը.
Գիշերը մութ է, գիշերը լուռ:
Ձկեիկ, ձկեիկ, որտե՞ղ ես քսում:
Աղվեսի հետքը տանում է որջը,
Իսկ շա ն հետքը ‘ դեպի շա ն բույնը:
Սկյուռի հետքը տանում է փչակ,
Սկա ն հետքը ‘դեպի ծակ հատակ:
Այնուհետև դիմում է երեխաներին.
-Ուշադրություն դարձրեք’ յուրաքանչյուր կենդանի ունի իր տնակը: Նա ­
յեք տնակներին և հիշեք, թե դրանցից որը ում տնակն է:
Երեխաներն անվանում են տնակը և ասում, թե ով է տերը:
Դաստիարակ — Ընտրեք որևէ գազանի կամ թռչունի գլխարկ և թաքնվեք
համապատասխան տնակում: Նապաստակը պետք է գտնի իր տնակը, և դուք
կօգնեք նրան:
Դաստիարակը նապաստակի հետ մոտենում է առաջին տնակին և
թակում դուռը:
Երեխաներ — Ո՞վ է ապրում տնակում:
Աղվես — Սա իմ տունն է, դուք գիտե՞ք, թե այն ինչպես է կոչվում:
Երեխաներ — Որջ:
Աղվես — ճիշտ է: Ես գիտեմ այնպես խառնել հետքերը, որ ինձ ոչ ոք
չգտնի:
Դաստիարակը նապաստակի հետ շարունակում է որոնել նրա տնակը:
Սկյուռիկ — Իսկ իմ տնակը ծառի վրա է, այնտեղ տաք է և հարմարավետ:
Այն գետնից բարձր է: Ես ձմռան համար պաշար եմ հավաքում և պահում իմ
պահեստում:
Ի՞նչ է իմ տնակի անունը:
Երեխաներ — Փչակ:
Գայլ — Իմ տունն ամենաընդարձակն է, նապաստակներն այդպիսի տան
մեջ չեն ապրում:
Ի՞նչ է իմ տնակի անունը:
Երեխաներ — Որջ:
Արջ — Սա իմ տունն է, ես այստեղ միայն ձմռանն եմ քնում:
Ինչպե՞ս է այն կոչվում:
Երեխաներ — Արջի որջ:
Նապաստակ — /լալիս է/ Չէ, ես իմ տունն եմ ուզում:

Նա մոտենում է ծառին, որի ճյուղերին բույն է հյուսված: Ներսից լսվում է
թակոց:
Նապաստակ — Օ՜յ, ո՞վ է այնտեղ:
Բնից դուրս է նայում կաչաղակը:
Կաչաղակ — Այդ ես եմ, այստեղ նապաստակներ չեն ապրում:
Դաստիարակը և նապաստակը մոտենում են մեկ ուրիշ ծառի, որի վրա
կախված է սարյակի բույնը: Բնից լսվում է ուրախ ծղրտոց:
Նապաստակ — Չէ’, սա էլ իմ տունը չէ /լա լիս է /
Դաստիարակ — Օգնենք նապաստակին՝ հիշելու, թե որտեղ է իր տունը:
Երեխաները պատասխանում են:
Եթե երեխաներ չեն գուշակում, բացատրում է դաստիարակը.

  • Նապաստակները տուն չունեն, նրանք գիշերում են թփերի տակ: Երբ
    մայր նապաստակը ձագեր է հանում, փորում է հողը, բացում խոր փոս, որը
    դառնում է նրա ժամանակավոր բնակարանը: Հետո մայր նապաստակը գնում է
    կեր փնտրելու և մոռանում է, թե որտեղ է թողել իր ձագուկներին: Հանդիպում է
    ուրիշ ձագերի, կերակրում է նրանց, իսկ իր ձագերին կերակրում է մեկ այլ նապաստակ: Այս թփի տակ թողնենք նապաստակին, նրա մայրիկը նրան կգտնի:
    Դաստիարակը կարդում է Վ. Բիանկայի «Անտառի տնակները» ստեղծագործությունը, երեխաների հետ զրուցում դրա բովանդակության շուրջ և կարծիքներ փոխանակում:
    • Բոլոր կենդանիներին անհրաժեշտ է կացարան: Այնտեղ նրանք թաքնվում են վատ եղանակից’ անձրևից, քամուց, ինչպես նաև սերունդ են ունենում:
    • Ամեն մի կենդանու կացարանը համապատասխանում է իր կենսաձևին:
    • Կենդանիները հետևում են իրենց կացարանին մաքրում, վերանորոգում,
    ամրացնում:
    • Չի’ կարելի քանդել նրանց կացարանը: