Հնչյունա յին կուլտուրայի դաստիարակությունը հա մա իր գործընթաց է, որն իր
մեջ ներառում է

  1. ճիշտ հնչարտաբերման ե բառարտաբերման ձեավորում. դրա համար
    անհրաժեշտ է խոսքային լսողության, խոսքային շնչառության, հնչարտաբերական ապարատի մոտորիկայի զարգացումը:
  2. ճիշտ խոսքի դաստիարակում, գրական արտասանության նորմերին համապատասխան խոսելու ունակություն: Ուղղախոսական նորմերը կազմում են
    լեզվի հնչյունային համակարգը, առանձին բառերի խմբի արտասանությունը,
    առանձին քերականական ձեերը: Ուղղախոսական կառուցվածքի մեջ մտնում է
    ոչ միայն արտասանությունը, այլե շեշտադրումը, այսինքն4 բանավոր խոսքի հատուկ արտահայտումը:
  1. Խոսքի արտահայտչականության ձևավորում: Խոսքի արտահայտչամիջոցների տիրապետումը ենթադրում է ձայնի բարձրության և ուժի, տեմպի ռիթմի,
    դադարների տարբեր հնչերանգների օգտագործման հմտություն: Ակնհայտ է, որ
    երեխան առօրյա կյանքում շփման ժամանակ դրսևորում է խոսքի բնական արտահայտում: Սակայն անհրաժեշտ է նրան սովորեցնել կամայական, գիտակից
    արտահայտչականություն’ բանաստեղծությունների ընթերցման, պատմումների և
    վերապատմումների միջոցով:
  2. Խոսքի առոգանության մշակում. յուրաքանչյուր բառի և հնչյունի, ինչպես
    նաև ամբողջական արտահայտության պարզ և հստակ արտասանություն:
  3. Բանավոր հաղորդակցման մշակույթի դաստիարակում’ որպես վարվելակարգի մաս:
    «Խոսքի հնչյունային կուլտուրա» հասկացությունը և դրա դաստիարակության աշխատանքային խնդիրները ներկայացված են Օ. Սոլովյովի, Ա. Բորոդիչի,
    Ա. Ֆելդբերգի, Ա. Մակսակովի, Մ. Ֆոմիչևայի և ուրիշների ուսումնամեթոդական
    ձեռ նարկներում:

Խ ոսքի հնչյունա յին կուլտուրայի ուսուցման աշխատանքի ձևերը
Երեխաների կողմից մայրենի լեզվի բոլոր հնչյունների արտասանությանը
տիրապետելը հնարավոր է միայն խոսքի զարգացման ճիշտ ուղղորդման դեպքում:
Խոսքի հնչյունային կողմի ձևավորումն իրականացվում է 2 ձեոփ պարապմունքների ժամանակ ուսուցման միջոցով ե առօրյայում: Ուսուցման առաջատար
ձեը խմբային պարապմունքներն են: Բանն այն է, որ սոցիալական պայմաններում խոսքային հմտությունների դաստիարակումն առավել կայուն արդյունք է
տալիս, քան անհատական աշխատանքների ժամանակ: ճիշտ հնչարտաբերման
ձևավորման գործում որոշիչ դեր է խաղում ժամանակին սկսված ուսուցումը4
հիմնված երեխաների տարիքային առանձնահատկությունների վրա: Առավելագույն արդյունք տալիս է այն ուսուցումը, որը սկսվել է նախադպրոցական վաղ
տարիքում: Երեխայի տարիքը ուսուցման սկզբում առավել կարևոր գործոն է, քան
ուսուցման տևողությունը:
Հնչարտասանության ուսուցման խմբային պարապմունքներն անցկացվում
են ամիսը 1-2 անգամ: Բացի դրանից, առանձին վարժություններ ընդգրկվում են
խոսքի զարգացման մյուս պարապմունքներում, ինչպես նաե երաժշտական,
մարմնամարզական աշխատանքներում: Պարապմունքների քանակը որոշվում է
երեխայի խոսքի զարգացման աստիճանով:
Հնչյունի արտասանության ուսուցման մեթոդիկան պարապմունքների ժամանակ
ճիշտ հնչարտասանության բովանդակությունը, ուսուցման մեթոդիկան ե
գործելաձեը որոշվում են երեխաների խոսքի զարգացման տարիքային առանձնահատկություններով:
Հատուկ պարապմունքներում դաստիարակը զարգացնում է երեխայի խոսքի
շարժողական ապարատի մոտորիկան, լսողական ընկալումը, խոսքային լսողությունը ե խոսքային շնչառությունը, հստակեցնում ե ամրակայում է հնչյունի արտաբերումը:
Հնչարտասանության ուսուցումը սկսվում է ձայնավորներից (ա, ու, ի, օ, է, ե),
այնուհետե մշակվում են արտաբերման տեսակետից թեթե բաղաձայններ: Մ. Ե.
Խվարտցեը խորհուրդ է տալիս այնպիսի հաջորդականություն, որը, ըստ նրա,
համապատասխանում է հնչյունի օնտոգենեզին ե պայմանավորված է արտաբերման բնույթով «պ-բ, գ-ք, վ-ֆ, ս-զ»:
Ա. Ի. Մակսակովն առաջարկում է բաղաձայնների վրա աշխատել հետեյալ
կարգով4 մ, պ, բ, տ, դ, ն, կ, գ, խ /կոշտ ե փափուկ/:

Պարապմունքի երկրորդ մասում խաղալիքներով գործողության հիման վրա
երեխաները վարժվում են խոսքային նյութի բազմակի կրկնությանը’ հենվելով
մանկավարժի խոսքի /արտասանության /վրա:
Խաղային գործողությունների դինամիկան նպաստում է մանկական խոսքի
ակտիվացմանը:
Որպես օրինակ բերենք «Ո՞վ ինչպես է կանչում» դիդակտիկ խաղը:
Նպատակը
Սովորեցնել արտասանել բառի պարզ հնչյուններն առանց փափկացնելու,
ամրակայել բաղաձայն հնչյունների արտասանությունը, զարգացնել լսողական
ուշադրությունը և խոսքային լսողությունը:
Անհրաժեշտ նյութեր‘ խաղալիքներ’ կով, կատու, շուն, հավը’ ճուտիկների
հետ:
Ընթացքը
Դաստիարակը երեխաների ուշադրությունը հրավիրում է զամբյուղիկի վրա,
որի մեջ գտնվում են խաղալիքներ.

  • Մենք այսօր հյուր ունենք: — Մեկ-մեկ հանում է խաղալիքները/: Սկզբում ինքը
    պարզորոշ, դանդաղ անվանում է խաղալիքը, այնուհետև դա անում են երեխաները:
  • Սա կով է: Ո՞վ է սա: /խաղալիքը հեռացվում է/: Կովը բառաչում է’ մու~-ու~-ու~
    Առաջարկում է նայել իրեն և լսել, թե ինչպես է բառաչում կովը. մու~-ու~-ու~
  • Ինչպե՞ս է կովը բառաչում. ասում ենք բոլորս միասին /երեխաները ձայնի
    ընդօրինակումը կրկնում են մի քանի անգամ’ խմբովի և անհատապես 1 -2 երեխա/ :
    Խաղալիքը նորից երեխաների առջև է:
    Նույն կերպ երեխաներին ցույց են տրվում ուրիշ խաղալիքներ /նմուշի ցուցադրման ժամանակ հեռացվում են մյուսները/:
    Բաղաձայն հնչյունների հստակ արտասանության ամրակայման և խոսքային լսողության զարգացման նպատակով կարելի է անցկացնել դիդակտիկ խաղ’
    «Ինչը ինչպես է հնչում»:
    Այդ խաղի անցկացման մեթոդիկան նման է վերը նկարագրված խաղի
    մեթոդիկային:
    Դաստիարակը հերթականությամբ ցույց է տալիս խաղալիքները կամ առարկաներ պատկերող նկարները: Երեխաները մեծերի հետ միասին անվանում են
    նկարները և արտաբերում ձայնի ընդօրինակումը /մեքենան գնում է և սուլում’ բիբի-բի: Սլաքները շարժվում են և տիկ-տակ անում, տրամվայը գնում է և զանգում’ դին-դին-դին, թմբուկի վրա թմբկահարում են’ տրա-տա-տա’, տրա-տատա°…