Նախադպրոցական տարիքում կապակցված խոսքի զարգացումը տեղի է
ունենում աստիճանաբար, մտածողության զարգացմանը համընթաց:

Նախադպրոցահասակ երեխաների միջավայրում կապակցված
խոսքի մշակումը հիմնականում տեղի է ունենում երկխոսության ե մենախոսության ուսուցման շնորհիվ:


Երկխոսության մշակումը երեխայի հաղորդակցման անհրաժեշտ ունակությունների զարգացման նպատակ է հետապնդում: Այն սոցիալական փոխներգործության բարդ ձե է. երբեմն երկխոսության մեջ մտնելն ավելի դժվար է,
քան մենախոսությամբ հանդես գալը: Այս պարագայում սեփական արտահայտությունների, հարցերի շուրջ մտածելը տեղի է ունենում դիմացինի խոսքի ընկալման հետ միաժամանակ: Երկխոսության մեջ մտնելը պահանջում է այնպիսի բարդ կարողություններ, ինչպիսիք են4 լսել ե ճիշտ հասկանալ զրուցակցի արտահայտած մտքերը, սեփական դատողություններն արտահայտել ձեաբանորեն ե շարահյուսորեն ճիշտ, պահպանել որոշակի հուզական տոն, լսել
սեփական խոսքը ե այլն:

Ավագ նախադպրոցական տարիքում երկխոսության զարգացման առումով մեծ նշանակություն ունի համատեղ գործունեությունը: Այդ ընթացքում առաջանում են իրադրությունների, գործողությունների քննարկման, համաձայնեցման կամ գնահատման խնդիրներ: Հաստատվում է փոխադարձ կապ: Տեղի է ունենում կարծիքների, մտքերի փոխանակում:

Երկխոսության նպատակաուղղված ուսուցումը տեղի է ունենում հատուկ
կազմակերպված խոսքային իրադրություններում: Այս մեթոդն իր մեջ կարող է
ներառել նաև հաղորդակցման մի քանի խնդիրների լուծման եղանակներ,
որոնք իրականացվում են՝
ա/ խոսքային (վերբալ) հիմքի վրա,
բ/ դաստիարակի հանձնարարությամբ որոշակի իրադրությունների արտացոլմամբ:
Առաջին դեպքում առաջարկվում է խոսքային տրամաբանության խնդրի
լուծման տարբերակ (երեխաներին ուղղվում են որոշակի հարցեր):
Երկրորդ դեպքում երեխաները գործնականորեն կատարում են հանձնարարությունները:
Երեխայի խոսքը զարգացնելու համար հարկավոր է շատ խոսել նրա հետ’
զրուցել նրան հետաքրքրող, հուզող թեմաներով, տարիքին մատչելի, հասանելի ամեն ինչի մասին, պատասխանել նրա հարցերին, անգամ դրդել երեխային’ հարցեր առաջադրելու:

Զրույցը նպաստում է երեխաների մտքերի ինքնուրույն արտահայտմանը,
ձեռք բերած գիտելիքների դրսևորմանը, վելուծական մտածողության զարգացմանը: Նախապես որոշված թեմայով’ ակնկալվող պատասխաններով
զրույցի համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ մթնոլորտ: Օրինակ,
նախընտրելի են հետևյալ թեմաները’ «Ես ուզում եմ դպրոց գնալ», «Ինչու՞ եմ
սիրում կենդանիներին», «Իմ ընտանիքի անդամները», «Տիկնիկն իմ կյանքում» և այլն: Դաստիարակը հետևում է, որ բոլոր երեխաները մասնակցեն
զրույցին, լինեն ակտիվ, անբռնազբոս, չշեղվեն թեմայից, կարողանան օբյեկտիվորեն հակադրվել, համոզել, համադրել մտքերը:
Զրույցի միջոցով կարելի է ներազդել երեխայի’ խոսք կառուցելու բոլոր
կարողությունների զարգացմանը: Այդ ընթացքում թույլատրելի է ուղղել նրա
սխալները, ճիշտ խոսքի օրինակներ բերել, զարգացնել երկխոսության և մենախոսության ունակությունները: Անհատական զրույցում առավել դյուրին է
երեխայի ուշադրությունը կենտրոնացնել սեփական խոսքի մեջ թույլ տրված
սխալներին: Դաստիարակը կարող է ուսումնասիրել երեխայի’ խոսքային կարողությունները, հայտնաբերել թերությունները, որոշել, թե ինչ ուղղությամբ
վարժություններ պետք է կատարել դրանք շտկելու ուղղությամբ, պարզել երեխայի հետաքրքրությունները, նպատակաուղղվածությունը և տրամադրությունը:

Հարցերը պետք է լինեն’

  • հստակ ձևակերպված,
  • նպատակաուղղված,
  • հակիրճ,
  • տեղին,
  • երեխաների տարիքին համապատասխան,
  • տրամաբանական հաջորդականությամբ կառուցված,
  • մտածելու տեղիք տվող:

Մանկավարժական գրականության մեջ երեխաների հետ զրույց ծավալելու նպատակ հետապնդող հարցերը դասակարգվում են հետևյալ կերպ.
Բաց հարցեր. նպատակահարմար են անմիջական հաղորդակցություն
սկսելու համար: Այս տիպի հարցերը հնարավորություն են տալիս մտածել և
ազատ պատասխանել: Դրանք չեն ենթադրում միանշանակ պատասխաններ:
Օրինակ’

  • Ինչպե՞ս օգնել հիվանդ տիկնիկին:
  • Ինչպե՞ս կվարվեիք դուք Պույ-պույ մուկիկի փոխարեն, եթե հայտնվեիք
    կոկոսում:
  • Ինչպե՞ս ավարտել հեքիաթը և այլն:
    Փակ հարցեր. պահանջում են միանշանակ պատասխաններ, որոնք հաճախ արտահայտվում են մեկ բառով, օրինակ’ «ա յո» կամ «ոչ»: Այս տիպի
    հարցերը նպատակահարմար է օգտագործել տեղեկատվության ստուգման
    կամ պատասխանի ընտրության հնարավորությունը սահմանափակելու համար: Խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել նման տեսակի հարցերը:
    Հուշող հարցեր. ինչպես երևում է անվանումից, այս հարցերը նպատակ
    ունեն երեխային հանգեցնելու այն պատասխանին, որն ակնկալում է դաստիարակը: Օրինակ. «Մի՞թե դու կարծում ես, որ այս մոտեցումը ճիշտ չէ»:
    Ենթատեքստով հարցեր. օգտագործվում են երեխաների լարվածությունը
    թուլացնելու և ակնկալվող պատասխանին հասնելու նպատակով: Դրանք ևս
    խոչընդոտում են երեխաների ազատ պատասխանելու հնարավորությանը:
    Օրինակ. «Դուք կարծում եք, որ ավելի ճիշտ է թուղթն այսպե՞ս փակցնել»:
    Հետադարձ կապն ապահովող հարցեր. սրանց միջոցով հնարավոր է
    ճշտել երեխաների կողմից նյութի ընկալումը և զրույցի մեջ նրանց ընդգրկված
    լինելը: Միաժամանակ դրանք ծառայում են զրույցի մասնակիցների պատասխանները զարգացնելու կամ հետագա քննարկումը խրախուսելու և շարունակելու նպատակին: Օրինակ.
  • Դուք ասացիք, որ ամառը չի՞ կարող մռայլ լինել:
    Ուղղորդող հարցեր. օգնում են երեխաներին կենտրոնանալ և ուշադրությունը սևեռել դիտարկվող նյութի այս կամ այն մասի վրա: Մասնավորապես
    նպատակահարմար է դրանք օգտագործել նոր թեմային անցնելուց առաջ անցած նյութն ամփոփելիս:
    Օրինակ. «Ի՞նչ իմացաք աշնանային ծաղիկների մասին, ի՞նչ նոր բառերի հանդիպեցիք»:

Ցանկալի է, որ երեխաներին առաջադրվող հարցեր մշակելիս դաստիարակները նկատի ունենան հետևյալ պահանջները.
Վստահ լինել, որ հարցը հասկացվել է:

  • Հարցը ձևակերպել հակիրճ:
  • Կշռադատել հարցի բարդությունը և երեխաների կողմից պատասխաններ ստանալու հնարավորությունը:
  • Խուսափել անորոշ հարցերից:
  • Երեխայի փոխարեն չպատասխանել հարցերին: